| |
|
«Նյարդաժառանգական հիվանդություններ» բարեգործական ասոցիացիան ՀՀ արդարադատության նախարարության կողմից լիցենզավորված հասարակական կազմակերպություն է, որը ստեղծվել է 1992 թվականին մի խումբ բժիշկների և հիվանդների նախաձեռնությամբ` նպատակ ունենալով աջակցել նյարդային, նյարդամկանային և մյուս հազվադեպ հիվանդություններով տառապող հիվանդների համար բժշկասոցիալական օգնության կազմակերպմանը, նպաստել նրանց կյանքի որակի լավացմանը: Ասոցիացիայի հիմնադիրը և նախագահը հանդիսանում է բժշկ.գիտ.թեկ., դոցենտ Ալբերտ Արտաշեսի Մաթևոսյանը, որը մասնագիտությամբ նյարդաբան է և ժառանգաբան, Հանրապետական բժշկական գենետիկայի կենտրոնի և Մխ. Հերացու անվան Պետական բժշկական համալսարանի բժշկական գենետիկայի դասընթացի ղեկավարը:
|
Համացանցային էջի մասին |
Ներկա համացանցային էջը պատրաստվել է Ասոցիացիայի առջև ծառացած մի շարք խնդիրների լուծման նպատակով, այն է`
- տեղեկատվական-հաղորդակցական ոչ պաշտոնական ցանցի ստեղծում.
- հանրային իրազեկում (լուսավորչական աշխատանք).
- բժիշկներին, բուժաշխատողներին, հիվանդներին և նրանց ընտանիքներին, ինչպես նաև ժառանգական և հազվադեպ հիվանդությունների հիմնախնդիրներով հետաքրքրվող անձանց տեղեկատվությամբ ապահովում:
Ասոցիացիայի նպատակի, խնդիրների, գործունեության և ծրագրերի վերաբերյալ տեղեկատվության հետ մեկտեղ “Հազվադեպ հիվանդություններ” բաժնում կարելի է ծանոթանալ նյարդամկանային, նյարդային համակարգի դեգեներատիվ և այլ հազվադեպ հիվանդությունների ախտորոշման, բուժման և կանխարգելման բնագավառներում գիտության ժամանակակից նվաճումներին, ինչպես նաև հիվանդների և նրանց ընտանիքների առողջության և կյանքի հետ կապված հիմնախնդիրներին:
EURORDIS-ի (Հազվադեպ հիվանդությունների եվրոպական միություն), IPWSO-ի (Պրադեր-Վիլիի համախտանիշի միջազգային կազմակերպություն), ENMC-ի (Նյարդամկանային հիվանդությունների եվրոպական կենտրոն) և Իտալիայի առողջապահության ազգային ինստիտուտի հազվադեպ հիվանդությունների կենտրոնի տեղեկատվական բաժիններում Դուք կարող եք տեղեկություններ ստանալ հազվադեպ հիվանդությունների ախտորոշման և բուժման, նոր բուժական եղանակների մշակման և «որբ դեղերի» ներդրման բնագավառներում մեր գործընկերների ձեռքբերումների, տարբեր երկրներում առկա իրավիճակի և այդ ոլորտում Եվրոպական համագործակցության նոր նախաձեռնությունների, պլանավորվող միջազգային և հայրենական կոնգրեսների, գիտաժողովների և ֆորումների վերաբերյալ: Մասնավորապես, վերջին նորություններին կարելի է ծանոթանալ EURORDIS “Newsletter”, “TREAT- NMD Newsletter” and “DIA Daily”ցանցային էլեկտրոնային հրատարակություններում:
«Ֆորում և Բանավեճեր» բաժնում հնարավորություն է տրվում քննարկել հրատապ խնդիրները, բանավիճել և ստանալ խորհրդատվական օգնություն:
«Ցանցի մասնակից բժիշկներին» էջում հնարավորություն է ընձեռվում տեղեկատվության փոխանակման, հազվադեպ հիվանդությունների ոչ պաշտոնական տեղեկատվական-հաղորդակցական ցանցի կազմակերպման մեջ մասնակցության, տվյալների շտեմարանի և հազվադեպ հիվանդությունների ազգային բժշկաժառանգաբանական գրանցամատյանի (ռեգիստր) ստեղծման համար:
Նյարդամկանային և ժառանգական մյուս հիվանդություններով անձինք կարող են գրանցվել մեր էլեկտրոնային էջում, որը թույլ կտա ստանալ բազմակողմանի խորհրդատվություն, բժշկաժառանգաբանական օգնություն և բժշկասոցիալական հարցերի պարզաբանում:
Եվ, վերջապես, Դուք կարող եք կիսվել մեզ հետ Ձեր առջև ծառացած խնդիրների և ունեցած մտահոգությունների շուրջը, ինչպես նաև հայտնել սեփական կարծիքը և ցանկությունները:
Մենք երախտագիտությամբ կընդունենք Ձեր առաջարկություններն ու ցանկությունները:
Բարի գալուստ մեր կայքը!
Ասոցիացիայի նախագահ՝ Ա.Ա. Մաթևոսյան
|
|
|
Թեմա՝ «ՃԱՐՊԱԿԱԼՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ»
Ղեկավար՝ ՀԲԳԿ ղեկավար դոցենտ Մաթևոսյան Ա.Ա. |
Թեմա: «ՖԵՆԻԼԿԵՏՈՆՈՒՐԻԱ».
Ղեկավար՝ ՀԲԳԿ ղեկավար դոցենտ Մաթևոսյան Ա.Ա..
|
Կոնֆերանսի սկիզբը 1430 («Մուրացան» հիվանդանոցի լսարան, 3-րդ հարկ, մուտքը պոլիկլինիկայի կողմից)
|
| |
|
|
|